Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Մեկնարկել է Իմունիզացիայի եվրոպական շաբաթը

Մեկնարկել է Իմունիզացիայի եվրոպական շաբաթը

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության անցկացման մտահղացումը ծնվել է 2004 թվականին: Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին: Իմունիզացիայի եվրոպական շաբաթն այս տարի կանցկացվի է ապրիլի 23-30-ը:

Մարդկությունը մշտապես պայքարում է հազարավոր կյանքեր խլող վարակների ու բազմապիսի հիվանդությունների դեմ:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի հետևանքով կտրուկ նվազեց ինչպես ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այս նվաճումները մարդկանց մեջ ձևավորեց կարծիք, որ այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Այս կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ ծնողներին կարող է հետ պահել երեխային պատվաստման տանելուց: Միշտ պետք է հիշել, քանի դեռ հիվանդության հարուցիչը գոյություն ունի բնության մեջ և շրջանառում է շրջապատում, պետք է զգոն և պատրաստ լինել դիմակայելուն: Հիշենք, որ 2010 թվականին Տաջիկստանում պոլիոմիելիտի բռնկումը, որը տարածվեց նաև հարևան երկրներում և մոտ 500 մարդու հաշմանդամության և 29 մարդու մահվան պատճառ հանդիսացավ: Այս օրերին արևմտյան և կենտրոնական եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա և այլուր) լուրջ խնդիր է կարմրուկը: Միայն Բուլղարիայում վերջին երկու տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկից մահվան 24 դեպք, որոնք կարմրուկի դեմ պատվաստում չեն ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով կանխարգելիչ պատվաստումների միջոցով յուրաքանչյուր տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, միլիոնավոր մարդկանց մոտ կանխվում է վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը: Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է քաջ գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը: Այսպես` ըստ վիճակագրության մոտ 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ զարգանում է էնցեֆալիտ, մինչդեռ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ մոտ մեկ միլիոն համակցված պատվաստումից մեկի մոտ կարող է զարգանալ հետպատվաստումային էնցեֆալիտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկրներ, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Շնորհիվ կանխարգելիչ պատվաստումների, ներկայում հանրապետությունում չեն արձանագրվում այնպիսի կառավարելի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, նորածնային փայտացումը, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը: Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի նվաճումներից է վերջին տարիներին կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական մակարդակը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառվելուց հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, ներմուծման ժամկետները: Ծնողների համար քարտի մեջ գրառում է կատարվում երեխայի նախորդ և հաջորդ պատվաստումների մասին:

Խստորեն հետևեք պատվասման օրացույցին, միայն ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի ձեր երեխային ծանր ու վարակիչ հիվանդություններից:

Այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները պատվաստանյութերն առանց վնասելու պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով, որտեղ 24-ից մինչև 48 ժամ պահպանվում է անհրաժեշտ` 2-ից 8 ջերմաստիճանը: Հարկ է նկատել, որ սահմանված ջերմային նորմայից և’ բարձր, և’ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել պատվաստանյութը, ինչի արդյունքում այն կորցնում է իր հիմնական հատկությունը: Բուժհիմնարկներում պատվաստանյութերը պահվում են հիմնականում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից տրված սառնարաններում:Նմանատիպ սառնարաններով ապահովված են մայրաքաղաքի բոլոր ծննդատներն ու պոլիկլինիկաները, ինչպես նաև մարզային կենտրոնական բուժհիմնարկները: Թե պետության և թե միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը համապատասխան արտոնագրեր ունեն, որոնցով փաստվում է, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներին:

Մի մոռացեք ժամանակին այցելել ձեր տեղամասային պոլիկլինկա:

Հիշեք պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է:

Ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի երեխային վարակիչ հիվանդություններից` առաջացնելով կայուն դիմադրողականություն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com
Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում:  Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Սթրես
Գիտնականներն իմունային պատասխանի նոր կարգավորիչ են հայտնաբերել. news.am
Գիտնականներն իմունային պատասխանի նոր կարգավորիչ են հայտնաբերել. news.am

Բջջի միջուկում կալցիումային ազդակը ո՛չ միայն ուղեղի շատ ֆունկցիաներ է կարգավորում, այլնաեւ իմունային համակարգի պաշտպանական արձագանքները: Սա պարզել են Heidelberg University-ի նյարդակենսաբանները եւ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները պարզել են իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը. 1in.am
Գիտնականները պարզել են իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Գասերի գլխավորած հետազոտողները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգին հաջողվում ճանաչել քաղցկեղի բջիջները, և թե ինչու են օրգանիզմի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականներն իմունային համակարգին ինքնուրույն քաղցկեղի դեմ պայքարել ստիպելու միջոց են գտել. 1in.am
Գիտնականներն իմունային համակարգին ինքնուրույն քաղցկեղի դեմ պայքարել ստիպելու միջոց են գտել. 1in.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ միջոց են գտել իմունային համակարգին ստիպելու պայքարել քաղցկեղի դեմ: Հետազոտողները յուրահատուկ կենսաբանական մարկերներ են հայտնաբերել ուռուցքում, որոնք անվանել են...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Իմունաթերապիան կարո՞ղ է օգնել լեյկոզի ծանր տեսակներից տառապող հիվանդներին. news.am
Իմունաթերապիան կարո՞ղ է օգնել լեյկոզի ծանր տեսակներից տառապող հիվանդներին. news.am

Փորձարարական Т-բջջային իմունաթերապիան կարող է օգնել լեյկոզի ծանր տեսակների բուժման գործում. ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած փոքրիկ հետազոտության ընթացքում փորձարարական մեթոդը...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց. news.am
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց. news.am

Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց, ցույց են տվել Լյովենի կաթոլիկական համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության մասին հաղորդում է New Scientist պորտալը...

Գենային թերապիան կարող է օգնել «պղպջակում ապրող տղայի» համախտանիշի բուժմանը. news.am
Գենային թերապիան կարող է օգնել «պղպջակում ապրող տղայի» համախտանիշի բուժմանը. news.am

Գենային թերապիան կարող է արդյունավետ լինել բարդ կոմբինացված իմունային դեֆիցիտի բուժման գործում, որն առաջանում է Х քրոմոսոմի գեներից մեկի մուտացիայի հետեւանքով: Այս հիվանդությունից տառապող մարդիկ գործնականում...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մարդու իմունիտետն ուղղակիորեն կախված է քնի որակից. 1in.am
Մարդու իմունիտետն ուղղակիորեն կախված է քնի որակից. 1in.am

Վերջերս Թյուբինգենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել «իմունային հիշողությունը», հայտնում է Medical News Today-ը: Այսինքն՝ խորը քնի փուլի շնորհիվ ավելի վաղ հանդիպած պաթոգենների մասին...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Իմունաթերապիա. նոր միջոց քաղցկեղի բուժման ասպարեզում, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել. tert.am
Իմունաթերապիա. նոր միջոց քաղցկեղի բուժման ասպարեզում, որը կարող է հազարավոր կյանքեր փրկել. tert.am

Գիտնականները կարծում են, որ մեկ քայլով առաջ են անցել քաղցկեղի դեմ պայքարող ամենահզոր զենքի` քիմիոթերապիայի ստեղծումից: Ինչպես հայտնում  healthylifetricks.com-ը, նրանց կարծիքով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am
Պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքու՞մ. news.am

Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում
Ինչպե՞ս է մեր իմունային համակարգը պաշտպանում օրգանիզմը տուբերկուլոզից. news.am
Ինչպե՞ս է մեր իմունային համակարգը պաշտպանում օրգանիզմը տուբերկուլոզից. news.am

Մարդու արյան սպիտակ բջիջներ ներառող հյուսվածքների հատուկ մոդելի  միջոցով Օհայոյի համալսարանի մասնագետները ցույց են տվել, ինչպես է մեր իմունիտետը պաշտպանում տուբերկուլոզի լատենտ կամ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Բուժման նոր մեթոդը կպաշտպանի սաղմը մոր իմունային համակարգից. news.am
Բուժման նոր մեթոդը կպաշտպանի սաղմը մոր իմունային համակարգից. news.am

Երբ հղի կնոջ օրգանիզմը բախվում է ինֆեկցիային, նրա իմունային համակարգը սկսում է պայքարել ո՛չ միայն բակտերիաների, այլ նաեւ սաղմի դեմ, ինչի հետեւանքով փոքրիկը կարող է մահանալ կամ վաղաժամ ծնվել: Մինչեւ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կուբայում ՄԻԱՎ-ի նոր ագրեսիվ շտամ է հայտնաբերվել. news.am
Կուբայում ՄԻԱՎ-ի նոր ագրեսիվ շտամ է հայտնաբերվել. news.am

 Միջազգային գիտնականների մի խումբ Կուբայում հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր շտամ, որն իրեն ավելի ագրեսիվ է դրսեւորում, քան վիրուսի մյուս հայտնի ձեւերը։ Վերահամակցված...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Բալը բարձրացնում է իմունիտետը. բժիշկներ. 1in.am
Բալը բարձրացնում է իմունիտետը. բժիշկներ. 1in.am

Գիտական փորձերի արդյունքում հետազոտողները պարզել են, որ բալն ունի մի շարք բուժական հատկանիշներ։ Միչիգանի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բալի կանոնավոր օգտագործումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար. news.am
Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար. news.am

Ռոքֆելերի համալսարանի եւ Aaron Diamond AIDS Research Center-ի հետազոտողներին հաջողվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նոր դեղամիջոց...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ